Մակրոնի կառավարությունը հերքում է Ազգային ժողովի հակաադրբեջանական բանաձևը
 Մակրոնի կառավարությունը հերքում է Ազգային ժողովի հակաադրբեջանական բանաձևը
16:43     01 12 2022    
Ֆրանսիայի կառավարությունը չի աջակցել նախօրեին Ազգային ժողովի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևին։

Zinvor.info-ն հայտնում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը պատասխան է հրապարակվել՝ այս բանաձևի վերաբերյալ կառավարության դիրքորոշման մասին հարցին։

«Խորհրդարանական այս նախաձեռնությունը չի հանդիսանում կառավարության պաշտոնական դիրքորոշումը և ընդունվել է լիովին անկախ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքով։

Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը քաջ հայտնի է և բազմիցս հնչեցվել է նախարարի կողմից, մասնավորապես, անցյալ տարվա նոյեմբերի 29-ին, և հատկապես՝ «Ֆրանսիան շարունակում է կողմերին կոչ անել առաջ շարժվել բանակցություններում՝ խաղաղության հասնելու հնարավորությունները մեծացնելու համար»:

Հենց այս ոգով էլ Հանրապետության նախագահը Պրահայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հանդիպման արդյունքում Հայաստանի տարածքում տեղակայվել է ԵՄ դիտորդական առաքելությունը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ARMENIA.AZ
Zinvor.info

Հեշթեգներ. Մակրոն   Ֆրանսիա  


Լրահոս