Դեսպան. Ադրբեջանը Գերմանիայի գլխավոր գործընկերն է Հարավային Կովկասում
  Դեսպան.  Ադրբեջանը Գերմանիայի գլխավոր գործընկերն է Հարավային Կովկասում
14:08     30 11 2022    
Ադրբեջանի ազատագրված տարածքներում լայնածավալ ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում, իսկ գերմանական ընկերություններն այդ ոլորտում մեծ փորձ ունեն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը «Analysis of the Azerbaijan market 2022-2023» (Market Analysis Azerbaijan) հրապարակման շնորհանդեսի ժամանակ։

Նրա խոսքով, Ադրբեջանը Գերմանիայի ամենակարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն նավթի և գազի, այլև էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ, որոնք ակտիվորեն զարգանում են Ադրբեջանում։

Հորլեմանը հավելել է, որ Գերմանիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ առևտրի և ներդրումների ոլորտում
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գերմանիա  


Լրահոս