Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա. Ադրբեջանի ԱԳՆ
 Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա.  Ադրբեջանի ԱԳՆ
10:08     30 11 2022    
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները։

«Ինչ վերաբերում է սահմանազատման հարցին, նշենք, որ չնայած Հայաստանի արտգործնախարարության պնդմանը, հայտարարություններում, ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի, նշված է, որ սահմանազատումը նախատեսվում է իրականացնել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը փոխադարձաբար ճանաչելու հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի հռչակագրի:

Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի իրավական առումով նշանակալից բոլոր փաստաթղթերի հիման վրա», - նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավա
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս