Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Միրզոյանին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Միրզոյանին
08:15     30 11 2022    
«Հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմից ականների տեղադրման և ադրբեջանական մարտական դիրքերի դեմ սադրանքների պատճառով այս տարվա սեպտեմբերին չսահմանազատված սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով Ադրբեջանը իբր օկուպացրել է Հայաստանի տարածքը, հիմք չունեն»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, որոնք նա արել էր 2022 թվականի նոյեմբերի 28-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«Դա հակասում է ցանկացած տրամաբանությանը, որ Հայաստանը, որը գրեթե 30 տարի օկուպացրել է ադրբեջանական տարածքները, դեռ օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի 8 գյուղ, ամբողջությամբ դուրս չի բերում իր ուժերը Ադրբեջանի տարածքից, շարունակում է իր ռազմական սադրանքներն ու ականային սպառնալիքները, մեղադրում է Ադրբեջանին, որ նա դիրքեր է զբաղեցրել չսահմանազատված սահմանին և դրանով իսկ խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքը։

Չպետք է մոռանալ, որ 2020 թվականի Հայրենական պատերազմից հետո հենց Հայաստանն էր, որ երկար ժամանակ չէր արձագանքում սահմանները սահմանազատելու Ադրբեջանի առաջարկին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս