Պետդեպարտամենտի ավագ խորհրդական. ԱՄՆ-ն ուղիղ երկխոսություն է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի միջև
  Պետդեպարտամենտի ավագ խորհրդական.  ԱՄՆ-ն ուղիղ երկխոսություն է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի միջև
18:00     29 11 2022    
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում պահպանել այդ ազդակը նոր տարում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բաքու կատարած այցի արդյունքներով հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը։

Նա նշել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտ չէ. «Սակայն կարծում եմ, որ հույս կա: Խաղաղ ապագայի հույս։ Հույս կա, որ այս խաղաղ բանակցությունները կպահպանեն դինամիկան և պատմության նոր գլուխ կարող է բացվել բոլորի համար՝ հանուն ավելի պայծառ ապագայի»:

Պետդեպարտամեմտի ավագ խորհրդականը նշել է նաև Ադրբեջանի զարգացման ներուժը և երկրի տնտեսության աճը։

Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հավատում է Հարավային Կովկասի ներուժին և խաղաղությանը տարածաշրջանում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս