Քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև
 Քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև
17:26     29 11 2022    
Նյու Դելիում կայացել են հինգերորդ երկկողմ քաղաքական խորհրդատվություններ՝ Ադրբեջանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Ադրբեջանական կողմից խորհրդատվություններին պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության արևմտյան ուղղության քարտուղար (ԱԳ փոխնախարար) Սանջայ Վերման։

Քաղաքական խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են՝ երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկա վիճակը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, համագործակցության հեռանկարները քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև և ՄԱԿ-ի և Չմիավորման շարժման շրջանակներում:

Է.Մամեդովը նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 30 տարիների ընթացքում ձևավորվել է համագործակցության օրակարգ տարբեր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով, կա հարաբերությունների զարգացման ներուժ։ Փոխնախարարը հակառակ կողմին տեղեկացրել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների, Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության օրակարգի առաջընթացի, հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ադրբեջանի գործունեության մասին: Այս առումով նշվել է, որ Հայաստանի կողմից իրականացվող սադրանքները սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հնդկաստան  


Լրահոս