Դեսպան. Նախապատրաստվում է Եգիպտոսի նախագահի այցն Ադրբեջան
  Դեսպան.  Նախապատրաստվում է Եգիպտոսի նախագահի այցն Ադրբեջան
16:25     28 11 2022    
«Ակնկալվում է՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ, Նորին Գերազանցություն պարոն Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիի այցը Ադրբեջան»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հիշամ Մոհամեդ Նագի Աբդել Համիդը։

Դիվանագետը նշել է, որ այց կատարելու հրավերը մնում է ուժի մեջ. «Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Նորին Գերազանցություն պարոն Իլհամ Ալիևը Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ պարոն Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսիին հրավիրել է այցելել Ադրբեջան, սակայն համավարակի պատճառով այս այցը չկայացավ, և այնուհետև այդ հրավերը նորացվել է։ Այս պահին այցի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, սակայն այցի օրվա մասին ստույգ տեղեկություն չկա։ Բայց այցը սպասելի է»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Եգիպտոս   Ադրբեջան  


Լրահոս