Փաշինյանն առանց Մակրոնի չի կարող հանդիպել Ալիևի հետ. ՀՀ ԱԳՆ
 Փաշինյանն առանց Մակրոնի չի կարող հանդիպել Ալիևի հետ.  ՀՀ ԱԳՆ
17:48     25 11 2022    
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հայաստանի ԱԳՆ-ին:

Տեղեկատվության համաձայն, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում՝ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, և «տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»:

Ուզում ենք հիշեցնել Հայաստանի ԱԳՆ-ին, որ Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը բավականին հաջող բանակցություններ են վարել Սոչիում՝ առանց Մակրոնի միջնորդության։ Բացի այդ, Բրյուսելում նախորդ բոլոր հանդիպումներն անցկացվել են եռակողմ ձևաչափով՝ Ալիևի, Միշելի, Փաշինյանի մասնակցությամբ, և Ֆրանսիայի նախագահի ներկայության կարիքը չի եղել:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս