Ջեյհուն Բայրամովը ժամանել է Ղազախստան
 Ջեյհուն Բայրամովը ժամանել է Ղազախստան
12:41     25 11 2022    
Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այցով ժամանել է Ղազախստանի Ակտաու քաղաք՝ մասնակցելու Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի արտգործնախարարների երկրորդ եռակողմ հանդիպմանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս հարթակի նպատակը, որը 2022 թվականի հունիսի 27-ին Բաքվում կայացած առաջին հանդիպման շարունակությունն է, այս երկրների միջև՝ տրանսպորտի, տարանցման, կապի, առևտրի և մի շարք այլ ոլորտներում համակարգված համագործակցության զարգացմանը նպաստելն է։ Ակտաուում կայանալիք հանդիպմանը ակնկալվում է նաև վրացական պատվիրակության մասնակցությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս