Ալիևն ու Պուտինը քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարումը
 Ալիևն ու Պուտինը քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարումը
09:10     23 11 2022    
Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ազերթաջին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։ Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։

Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս