Մոլդովական հայտնի հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Աղալը գյուղի մասին - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Մոլդովական հայտնի հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Աղալը գյուղի մասին -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:01     22 11 2022    
Մոլդովական հայտնի «Փրայմ» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել՝ «Կյանքն ավերակների մեջ» խորագրով։

Ազերթաջի փոխանցմամբ՝ հեռուստաալիքի լրագրող Ելենա Դերժանսկայան և օպերատոր Ռուսլան Շոլկանը մեկնել են Զանգիլանի շրջան և նկարահանել են Աղալը գյուղում տեսածները։ Ժեպորտաժում ընդգծվում է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ վերագրավված Ադրբեջանի տարածքներում վերականգնման և վերակակառուցման աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանցի փախստականների հայրենիք վերադարձի ամենամեծ նախագծերից մեկը «խելացի գյուղն» է։ Տարածքը, որի հողերը ժամանակին այրվել են, տները ավերվել, այժմ վերածվել է գերժամանակակից գյուղի՝ ավելի քան 300 մարդ բնակչությամբ։

«Մենք գտնվում ենք Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում։ Այստեղ կա մանկապարտեզ, դպրոց, սուպերմարկետ, բանկ, հիվանդանոց, ապրում է 325 մարդ։ Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ. Մեկ տարի առաջ տեղի բնակիչների մեծ մասը հարկադիր վերաբնակներ էին, իսկ այժմ նրանք վերադարձել են հայրենի հող։ Կոկիկ կանաչ տանիքներով տներ, թարմ սիզամարգ, արևային էներգիայով աշխատող փողոցային լույսեր և «Խնդրում ենք պահպանել մաքրություն» գրությամբ ցուցանակներ։ «Երբ հասնում ես Ադրբեջանի հարավ-արևմուտքում գտնվող Աղալը գյուղ, քեզ զգում ես իդեալական գյուղի գովազդի նկարահանման հրապարակում»,- ասվում է ռեպորտաժում:

Այս գյուղը ավերակ տեղում կառուցվել է ընդամենը մեկ տարում։ Այս տարածքը շուրջ 30 տարի գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ։ Սակայն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ գյուղը կրկին անցել է Բաքվի վերահսկողության տակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղալը   Ադրբեջան  


Լրահոս