Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին ԵԱԿ-ի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ
 Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին ԵԱԿ-ի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ
16:28     21 11 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահ Իլհամ Ալիևին՝ ԵԱԿ-ի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Պարոն նախագահ, թանկագին եղբայր,

Շնորհավորում եմ ԵԱԿ-ի բոլոր անդամներին և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակի կապակցությամբ։ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից ստեղծված ԵԱԿ-ն առաջին իսկ օրերից դարձել է Ադրբեջանի առաջատար քաղաքական կուսակցությունը, և այսօր, Ձեր ուժեղ ղեկավարությամբ, այն շարունակում է հաջողություններ արձանագրել բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ ԵԱԿ-ը հաջողությամբ կշարունակի իր գործունեությունը աշխարհում Ադրբեջանի դիրքերի ամրապնդման ուղղությամբ։

Ազատագրելով իր օկուպացված հողերը՝ տարածաշրջանի պայծառ աստղ Ադրբեջանը ոգեշնչման աղբյուր դարձավ ողջ թյուրքական աշխարհի համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Իլհամ-Ալիև  


Լրահոս