Իսրայելի ՊՆ. Ադրբեջանի դեսպանատան բացումը հարաբերությունների ամրապնդման վկայությունն է
  Իսրայելի ՊՆ.  Ադրբեջանի դեսպանատան բացումը հարաբերությունների ամրապնդման վկայությունն է
10:05     19 11 2022    
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը ցույց է տալիս՝ երկրների միջև հարաբերությունների խորությունը և դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ ի շահ ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։

«Ես ողջունում եմ Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի խորհրդարանի որոշումը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ անցյալ ամիս այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչինի Գուլիևի հետ։

«Հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք մի շարք քաղաքական և անվտանգության հարցեր»,- հավելել է Բենի Գանցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   ՊՆ  


Լրահոս