Իսրայելի ԱԳՆ-ն պատմական է որակել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը
 Իսրայելի ԱԳՆ-ն պատմական է որակել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը
17:32     18 11 2022    
Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատան բացումը պատմական որոշում է:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այսօր (18.11.2022) Ադրբեջանի խորհրդարանը պատմական որոշում է կայացրել՝ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում Ադրբեջանի դեսպանատուն բացելու մասին։ Սա կլինի առաջին դեսպանատունն Իսրայելում շիա մեծամասնություն ունեցող մուսուլմանական երկրի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   ԱԳՆ  


Լրահոս