Իլհամ Ալիևը պետական ​​այցով ժամանել է Ալբանիա
 Իլհամ Ալիևը պետական ​​այցով ժամանել է Ալբանիա
15:00     15 11 2022    
Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Ալբանիա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի կայքին հղումով, Տիրանայի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում են երկու երկրների պետական դրոշները, ի պատիվ նախագահի շարվել է պատվո պահակախումբ։

Պետության ղեկավարին դիմավորել են՝ Ալբանիայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների ու էներգետիկայի նախարար Բելինդա Բալլուկուն և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալբանիա  


Լրահոս