Մեհրիբան Ալիևան նամակ է ուղարկել իր գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում դադարեցնելու մասին
 Մեհրիբան Ալիևան նամակ է ուղարկել իր գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում դադարեցնելու մասին
13:14     15 11 2022    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նամակ է հղել ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում իր գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը։

Նամակում ընդգծվում է Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության զարգացման, 2004 թվականից ի վեր Մեհրիբան Ալիևայի՝ որպես բարի կամքի դեսպան լինելու ընթացքում կազմակերպության հետ իրականացված բազմաթիվ համատեղ նախագծերի կարևորությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների և սկզբունքների տարածման ոլորտում: Այս առումով, հիշատակվել է 2013 թվականին Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը, Ադրբեջան-ՅՈՒՆԵՍԿՕ համապատասխան հավատարմագրային հիմնադրամը, մի շարք երկրներում մշակութային ժառանգության պաշտպանության, աղջիկների կրթության, գենդերային հավասարության և այլ ոլորտներում իրականացվող նախագծերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս