Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, բացառիկ վաստակ ունի թյուրքական պետությունների միջև կապերի ամրապնդման գործում
 Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, բացառիկ վաստակ ունի թյուրքական պետությունների միջև կապերի ամրապնդման գործում
13:09     12 11 2022    
Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, բացառիկ վաստակ ունի թյուրքական պետությունների միջև կապերի ամրապնդման գործում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Նշվել է, որ Ադրբեջանը մշտապես ձգտել է ամրապնդել կապերը թյուրքական պետությունների հետ, ինչպես նաև բարիդրացիության քաղաքականություն է վարել նաև այլ երկրների հետ։

«Թյուրքալեզու պետությունների հարաբերությունների զարգացումը ծառայում է բացառապես տարածաշրջանի բարօրությանը։ Մեր պետությունների միջև մշակութային, քաղաքական, տնտեսական կապերը միշտ եղել են բարձր մակարդակի վրա, և հետագայում էլ դրանք միայն կամրապնդվեն, և Ադրբեջանը իր ավանդն է ներդրել այդ կապերի հետագա խորացման գործում»,- հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։

Ընդգծվել է, որ թյուրքական աշխարհն ընդգրկում է մեծ աշխարհագրություն, իսկ տարածաշրջանը, որտեղ գտնվում են թյուրքական երկրները, ռազմավարական նշանակություն ունի։

«Մեր մշակութային, տնտեսական և քաղաքական կապերը հիմք են տալիս ենթադրելու, որ այս տարածաշրջանը կշարունակի մնալ ծանրության խոշոր կենտրոն՝ պահպանելով իր արդիականությունը: Եվ այս ամենում, անշուշտ, չափազանց կարևոր է Ադրբեջանի դերը»,- ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս