Էրդողան. Սամարղանդում ստորագրված փաստաթուղթը կարևոր ճանապարհային քարտեզ է
  Էրդողան.  Սամարղանդում ստորագրված փաստաթուղթը կարևոր ճանապարհային քարտեզ է
19:04     11 11 2022    
Այսօր Սամարղանդում ստորագրված ռազմավարական փաստաթուղթը կարևոր ճանապարհային քարտեզ է մեզ համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Սամարղանդում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարների IX գագաթնաժողովում քննարկվել են քաղաքականության, անվտանգության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության և շար այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս