Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետին
13:42     11 11 2022    
2022 թվականի նոյեմբերի 10-ին երկրի կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ին՝ Շուշայում ելույթը աղավաղելու և այն տպավորություն ստեղծելու փորձը, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները՝ հանդիսանում են միանգամայն հիմնազուրկ և անընդունելի։ Հայաստանի ղեկավարության նման մոտեցումը հանդիսանում է ևս մեկ հարված երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարությունում։

Աչք փակելով վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի, օկուպացիոն քաղաքականության շրջանակներում հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, մարդկության դեմ բազմաթիվ հանցագործությունների վրա՝ վարչապետ Ն. Փաշինյանի՝ միջազգային իրավունքի խախտումների մասին մեղադրանքները ծայրաստիճան կեղծավորություն է։ Այն փաստը, որ Հայաստանի վարչապետը՝ իր երկրի կողմից տարիների ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումները ընդունելու փոխարեն, հանդես է եկել նման անհիմն մեղադրանքներով և նույնիսկ ինչ-որ առումով ընդունել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը՝ լրջորեն կասկածի տակ է դնում խաղաղ գործընթացում Հայաստանի անկեղծությունը։

Վարչապետ Ն.Փաշինյանին հիշեցնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը, օգտագործելով ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն իր ինքնապաշտպանության իրավունքը, օկուպացիոն ուժերից ազատագրել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքները և վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Իսկ Հայաստանը առաջվա պես հրաժարվում է իրականացնել անձամբ վարչապետ Ն.Փաշինյանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, ներառյալ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը՝ դրանով իսկ խախտելով իր միջազգային պարտավորությունները։

Հակառակ եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանի տարածքներից մինչև հիմա դուրս չբերված և տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսացող հայկական զինված կազմավորումների ռազմական սադրանքներին՝ Ադրբեջանի համարժեք պատասխանները հանդիսանում են օրինական։

Հենց հայկական կողմն է եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների խախտմամբ խաթարում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացը; Ադրբեջանը իր հերթին ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ անցկացնելով Լաչինի նոր ճանապարհը։ Նման դեպքում, Լաչինի ճանապարհը փակելու Ադրբեջանի մտադրության մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը հանդիսանում է ոչ այլ ինչ, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում։

Ընդգծում ենք, որ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երաշխավորում է միայն Լաչինի ճանապարհի երկու ուղղություններով, ճանապարհի ռազմական նպատակներով օգտագործումը անթուլատրելի է։ Ինչպես խոստովանել են Հայաստանի պաշտոնյաները, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, ինչպես նաև 2021 թվականին Հայաստանում արտադրված ականները տեղափոխվում են Ադրբեջանի տարածք։ Իսկ դա նշանակում է, որ հակառակ եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհը անօրինական ռազմական գործողությունների համար չարաշահելու դեպքերը շարունակվում են։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ՀՀ վարչապետի եռակողմ հայտարարության հայտնի դրույթի բոլորովին սխալ մեկնաբանությանը և անհիմն հայտարարություններին, ապա նշենք, որ Զանգեզուրի միջանցքի տակ նկատի է առնվում հենց Ադրբեջանի և մեր երկրի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական կապի վերականգնում, ինչը կանխատեսում է այդ միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է բացել անարգել հաղորդակցություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիչըվանի միջև։ Այստեղ խոսքը գնում է ճանապարհը միայն մարդկանց, բեռների ու տրանսպորտի համար օգտագործելու մասին, այլ ոչ թե զինվորականների, ինչպես Լաչինի միջանցքում։ Այս կապի ապահովման տնտեսական և հաղորդակցական կարևորությանը զուգընթաց, դրա մարդասիրական նշանակությունը անհերքելի է տարածաշրջանում ավանդական աշխարհագրական կապերի վերականգնման և, հետևաբար, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար։

Ադրբեջանին ահաբեկչական կազմակերպությունների մեթոդների կիրառման մեջ մեղադրող վարչապետին տեղեկացնում ենք, որ 30-ամյա օկուպացիայի ժամանակահատվածում և դրանից հետո ադրբեջանական ժողովրդի հանդեպ հայկական կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում նաև էթնիկական զտումների, քաղաքասպանության և մշակութասպանության աննախադեպ գործողությունները չեն կարող համեմատվել մինչ այժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպության կողմից կատարված հանցագործությունների հետ։ Ադրբեջանական բնակչության, պատմամշակութային ժառանգության, քաղաքների ու գյուղերի, ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների դեմ Հայաստանի կողմից իրականացված վայրագությունների և ավերածությունների մասին ապացույցները փաստագրվել և ներկայացվել են միջազգային հանրությանը և դատարաններին։

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակներից ի վեր Հայաստանի զինված ուժերը աննախադեպ ջարդեր են իրականացրել ոչ միայն ադրբեջանցի զինվորականների, այլև քաղաքացիական անձանց նկատմամբ։ Մինչև այժմ մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին տեղեկություններ չկան։ 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի Գյանջա, Բարդա, Մինգեչևիր քաղաքների խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով կատարվել են մարդկության դեմ հանցագործություններ։

Հայաստանի կողմից ստեղծված ականապատման սպառնալիքը այսօր լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի համար։ 2020 թվականի նոյեմբերից մինչ ներկա ժամանակը ականների զոհ է դարձել 268 մարդ, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ են։ Իսկ այն փաստը, որ ադրբեջանական տարածքներում հայտնաբերված ականները արտադրվել են Հայաստանում 2021 թվականին՝ հանդիսանում է նրա ապացույցը, որ Հայաստանը մի կողմից՝ դեռ ամբողջությամբ չհանձնելով ականների քարտեզները Ադրբեջանին, մյուս կողմից՝ նոր ականներ տեղադրելով շարունակում է ադրբեջանցիների դեմ ռազմական հանցագործությունները։

Հայաստանի կառավարությունը մինչև այժմ ոչ մի գործնական միջոցներ չի ձեռնարկել կատարված ռազմական հանցագործությունները կանխելու, կամ կատարված հանցագործությունների համար համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Մենք Հայաստանի վարչապետին, ով սխալ մեկնաբանելով եռակողմ հայտարարության դրույթները, ցանկանալով խուսափել իր պարտավորություններից, փորձում է բարձրացնել համաձայնեցված հայտարարություններում ոչ մի կերպ չըհիշատակված «Ղարաբաղի կարգավիճակի» մասին հարցը՝ հիշեցնում ենք, որ այդ կապակցությամբ մեր դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է Ադրբեջանի նախագահի կողմից, այդ թվում նաև միջազգային հարթակներում. Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի բաղադրիչ մասը, տարածաշրջանի հայկական ծագումով բնակչության իրավունքները և անվտանգությունը կապահովվեն համապատասխան Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը

Իրեն «ժողովրդավարության պահապան» ներկայացնել ձգտող Ն. Փաշինյանին հիշեցնենք, որ հենց Հայաստանում են այսօր լայնածավալ ռեպրեսիաներ իրականացվում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որոնց մեծ մասը դատապարտված է, իսկ քննադատությամբ հանդես եկող երրորդ երկրների քաղաքացիներին արգելվում է մուտք գործել երկիրը

Մյուս կողմից, այն, որ Հայաստանի վարչապետը մինչ այսօր հրաժարվում է տարբեր միջազգային հարթակներում իր խոստումներից ու պարտավորություններից, քաջ հայտնի է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև միջազգային միջնորդներին։

Վերոնշյալի հետ մեկտեղ, վարչապետի կողմից չկա ոչ մի տրամաբանություն, որ իր հարևանների սահմանները չճանաչող Հայաստանը, որի Անկախության հռչակագրում և Սահմանադրությունում արտացոլված են Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները՝ Ադրբեջանին մեղադրել երկրի հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ։

Կրկին անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի մտադրությանը և խաղաղ նախաձեռնությունների փոխարեն, հակառակ իր պարտավորություններին՝ Հայաստանի ապակառուցողական գործունեության շարունակելը ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլ առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ։

Ադրբեջանը իր հերթին հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և կշարունակի այս ուղղությամբ միջազգային իրավունքի հիման վրա իր գործողությունները:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս