Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակեն աջակցել Ադրբեջանին Իրանի սպառնալիքների դեպքում
 Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակեն աջակցել Ադրբեջանին Իրանի սպառնալիքների դեպքում
09:45     11 11 2022    
Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Ադրբեջանին Իրանի սպառնալիքների դեպքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Լրագրողի այն հարցին, թե Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին ավելի ու ավելի սպառնալից հայտարարություններ են հնչում, ինչպես նաև, թե Վաշինգտոնը կկարողանա՞ պաշտպանել Բաքվին, եթե Իրանը շարունակի այս երկրի դեմ նման հռետորաբանությունը, բանախոսը պատասխալ է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս շաբաթվա սկզբին հնարավորություն ունեցավ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեզ համար շատ պարզ էր, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք մնալ մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել Իրանի ապակայունացնող ազդեցությանը՝ տարածաշրջանում և, հնարավոր է, դրանից դուրս»:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Ադրբեջան  


Լրահոս