Չավուշօղլու. Թուրքական պետությունների կազմակերպությունն ամրապնդում է համագործակցությունը
  Չավուշօղլու.  Թուրքական պետությունների կազմակերպությունն ամրապնդում է համագործակցությունը
18:15     10 11 2022    
Թուրքական պետությունների կազմակերպությունն ամրապնդում է իրավական ենթակառուցվածքը և համագործակցությունը մարտահրավերների դեմ պայքարում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա հաջողություն է մաղթել Ուզբեկստանին, որը 2023 թվականին նախագահելու է կազմակերպությունում։

Այսօր Սամարղանդում կայացել է ԹՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 9-րդ նիստը։

Ադրբեջանը հանդիպմանը ներկայացրել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս