Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Մենք խորին հարգանքով նշում ենք Աթաթուրքի հիշատակը
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  Մենք խորին հարգանքով նշում ենք Աթաթուրքի հիշատակը
14:20     10 11 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կիսվել է՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի մասին հրապարակմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ջ.Բայրամովը Twitter-ում գրել է.

«Այսօր լրանում է եղբայրական Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 84-րդ տարելիցը, ով ասել է. «Ադրբեջանի տխրությունը մեր տխրությունն է, իսկ ուրախությունը՝ մեր ուրախությունը»։ Խորին հարգանքով և ակնածանքով մենք նշում ենք թուրքական աշխարհի մեծ զավակ Աթաթուրքի հիշատակը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս