Zinvor.info-ն հիշեցնում է, որ կապիտուլյացիայի ակտը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ի պատասխան Հայաստանի սադրանքների, ադրբեջանական բանակը հաղթկան Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ հակահարձակման է անցել։ Ադրբեջանական քաջարի բանակը, ետ մղելով հակառակորդի գրոհները, առաջ է շարժվել:
Շուրջ 30 տարի մեր հողերը օկուպացրած թշնամին առանց հետ նայելու փախել է մարտի դաշտից։ Ամեն օր ճակատից ուրախալի լուրեր էին ստացվում, որոնք ժողովրդին հայտնում էր Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական բանակը թիզ առ թիզ ազատագրեց մեր հողերը՝ դուրս մղելով զավթիչներին և որպես ռազմավար առգրավելով թշնամու տեխնիկան ու զինամթերքը։
Մարտադաշտում ադրբեջանական բանակի ցուցաբերած հերոսությունն ու արիությունը ջախջախեցին հակառակորդին: Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ հայոց բանակում դասալիքների թիվը հասնում էր տասնյակ հազարների։ Ռազմական գործողությունների սրման առաջին իսկ օրը մեր բանակի կողմից մի քանի բնակավայրերի օկուպացիայից ազատագրումը խուճապ և վախ առաջացրեց հակառակորդի անձնակազմի մոտ։
44 օրում ազատագրվել է 5 քաղաք, 4 ավան և 286 գյուղ՝ Ջաբրայիլ քաղաքը և շրջանի 90 գյուղ, Ֆիզուլի քաղաքը և շրջանի 53 գյուղ, Զանգիլան քաղաքը, Մինջիվան, Աղբենդ, Բարթազ ավանները և շրջանի 52 գյուղ, Հադրութ ավանը և Խոջավենդի շրջանի 35 գյուղ, Թերթերի շրջանի 3 գյուղ, Գուբադլի քաղաքը և շրջանի 41 գյուղ, Խոջալուի շրջանի 9 գյուղ, Շուշա քաղաքը, Լաչինի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես. ինչպես նաև Աղդերե և Մուրովդաղ ուղղությամ Բարթազ, Սղըրթ, Շյուքյուրատազ բարձունքները ու ևս 5 անանուն գագաթներ։
Նոյեմբերի 8-ին ադրբեջանական բանակի կողմից Շուշա քաղաքի ազատագրումը կանխորոշեց պատերազմի ելքը։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարկադրված էր ստորագրել հրադադարի մասին փաստաթուղթ, ըստ էության՝ կապիտուլյացիայի ակտ։ Դա ադրբեջանական բանակի ջախջախիչ հաղթանակն էր Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն են ստորագրել՝ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիովին դադարեցման մասին։ Այսպիսով, վերջ դրվեց հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտությանը։ Հայտարարության համաձայն՝ Աղդամի, Քելբեջարի և Լաչինի շրջանները առանց մարտի վերադարձվել են Ադրբեջանին։