Պետդեպարտամենտը պատմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին
 Պետդեպարտամենտը պատմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին
12:13     09 11 2022    
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պահպանել շփումները։ Սա դրական քայլ է ներկա միջավայրում։ Կողմերը պայմանավորվել են նաև հանդիպել առաջիկա շաբաթներին՝ քննարկումները շարունակելու համար, և մենք կարծում ենք, որ այս գործընթացը կօգնի կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Մենք ամեն ինչ կանենք այս գործընթացին աջակցելու համար»,- ասել է Փրայսը:

Պատասխանելով մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին հարցին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը կախված է Ադրբեջանից և Հայաստանից:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կողմերը առաջընթաց գրանցեն կայուն խաղաղության հասնելու համար»,- հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս