Բլինկեն. ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը
  Բլինկեն.  ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը
13:08     08 11 2022    
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությունը (առանց միջնորդների):

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Բլինկենի հայտարարության մեջ ասվում է. «Ուղիղ երկխոսությունը լավագույն ճանապարհն է դեպի իսկապես ամուր խաղաղություն, և մենք շատ ուրախ ենք աջակցել դրան: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը։ 1991 թվականին անկախության վերականգնումը կենսական պահ էր երկու երկրների իրավունքների ապահովման գործում, իրավունքներ, որոնց մենք վճռականորեն աջակցում ենք։ Ես արդար եմ համարում նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 տարուց ավելի տևած հակամարտությունը հանգեցրել է մարդկային և նյութական հսկայական ծախսերի՝ կորցրած կյանքեր, խորը սպիներ։ Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և համարձակ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը թիկունքում թողնելու և ամուր խաղաղության հասնելու համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս