Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են հերթական հանդիպման մասին
 Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են հերթական հանդիպման մասին
09:38     08 11 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանը պայմանավորվել են՝ արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում։

Ըստ տեղեկությունների՝ երկու նախարարներն էլ շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններ անցկացնելու համար։

Նշենք, որ նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Միաժամանակ կողմերը եռակողմ հանդիպում են անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս