Վաշինգտոնում ավարտվել է Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բլինկենի հետ
 Վաշինգտոնում ավարտվել է Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բլինկենի հետ
09:00     08 11 2022    
Վաշինգտոնում ավարտվել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Սպիտակ տան Բլեր Հաուսի պատմական պաշտոնական հյուրատանը պետքարտուղարության նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ Է.Բլինկենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «համարձակ քայլերի» համար. «Ներկայումս այն, ինչ մենք տեսնում ենք, հետևյալն է. «Սրանք իրական և համարձակ քայլեր են երկու երկրների համար՝ անցյալը թիկունքում թողնելու և կայուն խաղաղության հասնելու համար: Որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ՝ Միացյալ Նահանգները վճռական է ամեն ինչ անելու աջակցել ձեզ այս ջանքերում»:

Է.Բլինկենն ասել է, որ բանակցությունները հիմնվելու են՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի և Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց միջև անցկացված այլ բանակցությունների վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Միրզոյան   Բլինկեն  


Լրահոս