Պեսկով. Ռուսաստանը Բաքվին և Երևանին կոչ է անում հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով
  Պեսկով.  Ռուսաստանը Բաքվին և Երևանին կոչ է անում հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով
16:20     07 11 2022    
Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին և Հայաստանին կոչ անել ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը շփման գծում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ շեշտը դրվում է կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մտադրության վրա: Ուստի մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում իրավիճակի սրման», - ասել է Պեսկովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Ռուսաստան  


Լրահոս