Փոխնախարար. Միջազգային դատարանը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ մերժելով Հայաստանի միջնորդությունը
  Փոխնախարար.  Միջազգային դատարանը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ մերժելով Հայաստանի միջնորդությունը
13:03     05 11 2022    
Միջազգային դատարանը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և մերժել Հայաստանի միջնորդությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նրա խոսքով, Հայաստանը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կապված Բաքվի ռազմաավարի պուրակի փակման հետ. «Մենք մեր ապացույցներն ու վկայությունները ներկայացրել ենք դատարանին։ Միաժամանակ, Հայաստանը պահանջներ է ներկայացրել՝ կապված Ադրբեջանի տարածքում սադրանքների համար պատսխանատու, այսպես կոչված, «ռազմագերիների» ազատ արձակման հետ։ Մենք համարում էինք, որ Արդարադատության միջազգային դատարանը կլինի ամենահարմար ատյանը այս հարցի գնահատման համար։ Ադրբեջանը դատարանին ներկայացրել է իր փաստարկները: Միջազգային դատարանը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը: Սա լավագույն պատասխանն էր այն կազմակերպություններին, որոնք մարտահրավեր են նետել Ադրբեջանին՝ հետապնդելով քաղաքական նպատակներ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս