Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Վաշինգտոնում եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Վաշինգտոնում եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը
10:17     04 11 2022    
«Առաջիկա օրերին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ նախատեսվում է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

Նրա խոսքով, ադրբեջանական կողմի մոտեցումը կայանում է նրանում, որ հանդիպման մասին առաջինը պետք է հայտարարի դրա կազմակերպիչ երկիրը:

Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա օրերին Վաշինգտոնում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս