Իլհամ Ալիևը Էրդողանի հետ քննարկել է Սոչիի հանդիպման արդյունքները
 Իլհամ Ալիևը Էրդողանի հետ քննարկել է Սոչիի հանդիպման արդյունքները
09:20     03 11 2022    
Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների Սոչիի հանդիպումն ու ընդունված համատեղ հայտարարությունը:

Նախագահ Իլհամ Ալիևն իր գործընկերոջը շնորհավորել է Թուրքիայում շարժունակության ծառայություններ մատուցող Togg համաշխարհային տեխնոլոգիական ապրանքանիշի զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և դա գնահատել որպես թուրքական արդյունաբերության նոր հաջողություն։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս