Զախարովան՝ Զանգեզուրի միջանցքի մասին
 Զախարովան՝ Զանգեզուրի միջանցքի մասին
17:40     02 11 2022    
Ռուսաստանը օգտագործում է «երթուղի» տերմինը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Anadolu-ի լրագրողի հարցին Զանգեզուրի միջանցքի կազմակերպման ջանքերի մասին։

«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովում քննարկվել է՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս