Զախարովա. Բայրամովը, Միրզոյանն ու Լավրովը դեմ առ դեմ խոսել են Սոչիում
  Զախարովա.  Բայրամովը, Միրզոյանն ու Լավրովը դեմ առ դեմ խոսել են Սոչիում
17:23     02 11 2022    
Սոչիի գագաթնաժողովի շրջանակներում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը, Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են դեմ առ դեմ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին ճեպազրույցում ասել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սրանք պատվիրակությունների բանակցություններ չէին, դա երեք նախարարների զրույց էր, առերես շփումներ։ Զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք վարվել են նրանց առաջնորդների միջև»,- պարզաբանել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ՝ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Բայրամով   Միրզոյան   Լավրով  


Լրահոս