Մենք կշարունակենք փոխգործակցությունը, որպեսզի նպաստենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին. Նեդ Փրայս
 Մենք կշարունակենք փոխգործակցությունը, որպեսզի նպաստենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին.  Նեդ Փրայս
12:20     02 11 2022    
Մենք կշարունակենք փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ երկկողմ հիմքի վրա, գործընկերների հետ միասին, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նրա խոսքով, ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։

Նեդ Փրայսը նաև մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստան ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը:

«Մենք այդ հանդիպման մասնակից չէինք և մենք չէ, որ պետք է խոսենք դրա մասին: Բայց պետքարտուղար Բլինքենը բազմիցս է դա ընդգծել, այդ թվում՝ երբ նախաձեռնեց երկու արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում: Մենք հավատարիմ ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին», - ընդգծել է Փրայսը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս