Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները
 Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները
10:21     02 11 2022    
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ։

Երեք երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է հոկտեմբերի 31-ին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել:
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Էրդողան  


Լրահոս