Սոչիում կայացել են Ալիևի, Պուտինի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները
 Սոչիում կայացել են Ալիևի, Պուտինի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները
22:47     31 10 2022    
Սոչիում կայացել են Ալիևի, Պուտինի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

21:20

Սոչիում շարունակվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։

20:30

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում այս րոպեներին սկսվել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։ Մինչ այդ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10), 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին   Փաշինյան  


Լրահոս