Պուտին. Անհրաժեշտ է լրացուցիչ խթան հաղորդել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին
  Պուտին.  Անհրաժեշտ է լրացուցիչ խթան հաղորդել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին
21:05     31 10 2022    
Անհրաժեշտ է լրացուցիչ խթան հաղորդել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Այս հանդիպման նպատակը, ինչպես ես եմ տեսնում, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը զգալի, կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում, և այժմ մեր խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է անի, և այդ գնահատականների համար շնորհակալ եմ ձեզ»,- նշել է Պուտինը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ռուսաստան  


Լրահոս