Պեսկով. Եթե Ալիևի, Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ փաստաթուղթ լինի, կտեղեկացնենք
  Պեսկով.  Եթե Ալիևի, Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ փաստաթուղթ լինի, կտեղեկացնենք
16:42     31 10 2022    
Կրեմլը կտեղեկացնի, եթե համաձայնեցվեն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ փաստաթղթերը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ձեզ կտեղեկացնենք: Եթե փաստաթղթերը համաձայնեցվեն, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնել է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին   Փաշինյան  


Լրահոս