Ալիևը, Պուտինը և Փաշինյանը կքննարկեն Հարավային Կովկասում անվտանգության հարցը
 Ալիևը, Պուտինը և Փաշինյանը կքննարկեն Հարավային Կովկասում անվտանգության հարցը
10:14     31 10 2022    
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքին, բանակցությունների ընթացքում նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի), հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի կատարման հարցը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը: Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

«Վլադիմիր Պուտինը առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին   Փաշինյան  


Լրահոս