Կլաար. ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում
  Կլաար.  ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում
09:50     31 10 2022    
ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Վերջին երկու օրերի ընթացքում լավ հանդիպումներ են եղել Հայաստանի ղեկավարության հետ։ Քննարկվել են ընթացիկ իրադարձությունները և հետագա քայլերը: Ես ընդգծեցի Եվրամիության շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում»,- գրել է Կլաարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Կլաար   ԵՄ  


Լրահոս