Փոխնախարար. Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը
  Փոխնախարար.  Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը
17:40     25 10 2022    
Ճապոնիայի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան՝ ուսումնասիրելու Միջին միջանցքի հնարավորությունները։

Այսօր պատվիրակության հետ հանդիպել է թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմաթովը, հայտնում է Zinvor.info-ն։

Հանդիպմանը մասնակցել են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության, արտաքին գործերի նախարարությունների, ճապոնական ընկերությունների և Բաքվում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ։

Փոխնախարարը նշել է, որ Թուրքիայի և Վրաստանի հետ համատեղ ջանքեր են գործադրվում Միջին միջանցքում կենսական նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն արագացնելու և դրա թողունակությունը աստիճանաբար մեծացնելու ուղղությամբ։

Միաժամանակ Հումմաթովը մանրամասն խոսել է Զանգեզուրի միջանցքի նշանակության մասին։

«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը»,- ընդգծել է փոխնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս