Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։ Նա նշել է, որ տարածաշրջանի ղեկավարների հանդիպումները միշտ դրական են լինում։
«Ինչ վերաբերում է Վրաստանի միջնորդական դերին, ապա մենք շատ լավ ենք հիշում, որ մեկ տարի առաջ որոշակի քայլեր ձեռնարկվեցին ադրբեջանա-հայկական հակամարտությունից հետո և Վրաստանի դերը՝ կալանավորների ազատ արձակման հարցում: Դա այս գործընթացում Վրաստանի հաջող միջնորդության պատմությունն էր։ Սակայն, կան բազմաթիվ տարբեր ոլորտներ, որոնցում կարելի է զարգացնել համագործակցությունն ու երկխոսությունը այս երկրների միջև: Դրանք էներգետիկ, տնտեսության և այլ ոլորտներ են, որոնք կարելի է զարգացնել փոխադարձ համագործակցության հիման վրա։ Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը շատ դրական և հուսադրող էր»,- ասել է Քելի Դեգնանը։