Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատնից։
Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել թուրքական «Բայկար» պաշտպանական արդյունաբերության ընկերության խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարի, Թուրքիայում ԱՀ դեսպան Ռաշադ Մամեդովի, Թուրքիայի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ռազմական կցորդ գնդապետ Մուշֆիգ Մամեդովի և ռազմական կցորդի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։
Իր անկեղծ մաղթանքները փոխանցելով դասընթացի շրջանավարտներին՝ Սելջուկ Բայրաքթարը խոսել է տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ երիտասարդության զարգացման կարևորության մասին։