Լաչինում երկու մարդ է պայթել ականի վրա
 Լաչինում երկու մարդ է պայթել ականի վրա
09:48     22 10 2022    
ԱՀ ականազերծման գործակալությունը տեղեկություն է տարածել Լաչինում երկու մարդու ականի վրա պայթելու մասին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են գործակալությունում, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Լաչինի շրջանի Սուարասը գյուղում՝ ականներից չմաքրված տարածքում հակահետևակային ականի պայթյուն է տեղի ունեցել։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժել են Համիդով Էլսեվեր Սովետ օղլուն և Հասանով Սաբուհի Թելման օղլուն։

Գործակալությունից հայտնել են, որ հետաքննության արդյունքների հիման վրա հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ական  


Լրահոս