Հուլուսի Աքար. Ադրբեջանը և Թուրքիան միասին խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին
  Հուլուսի Աքար.  Ադրբեջանը և Թուրքիան միասին խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին
17:40     21 10 2022    
«Ադրբեջանն ու Թուրքիան միասին խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին».

Այս մասին Zinvor.info-յին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը և Թուրքիան միշտ եղել են խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցներ.

«Ուստի մենք նախընտրում ենք ապրել Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և այլ պետությունների հետ խաղաղության և անվտանգության պայմաններում։ Մենք ցանկանում ենք դա։ Այս առումով Ադրբեջանն ու Թուրքիան միասին խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ընդունի Ադրբեջանի մեկնած ձեռքը՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և մյուս երկրները որքան հնարավոր է շուտ դրական արձագանքեն Ադրբեջանի խաղաղության առաջարկին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս