Էրդողանը՝ Զանգեզուրի միջանցքի մասին
 Էրդողանը՝ Զանգեզուրի միջանցքի մասին
09:40     21 10 2022    
«Սիրելի եղբայր, ջերմորեն ողջունում եմ ձեզ։ Շնորհավորում ենք Անկախության վերականգնման օրվա առթիվ, որը Ադրբեջանը նշեց երկու օր առաջ։ Մեզ ուրախացնում է մեր ադրբեջանցի եղբայրների վերադարձը իրենց հողեր»։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է Zinvor.info-ն։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ամեն երկիր չէ, որ կարող է նման օդանավակայան կառուցել։

Նրա խոսքով, խաղաղությունից ոչ ոք չի պարտվում:

«Պետք է աջակցել Ադրբեջանի խաղաղարար նախաձեռնություններին։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են»,- ասել է Էրդողանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս