Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ «Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության» մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ «Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության» մասին
18:28     20 10 2022    
«ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն» Հայաստան ուղարկելու հարցը երբեք չի քննարկվել՝ ԵԱՀԿ որոշումներ կայացնող ոչ մի հավաքական մարմնի կողմից, և արդյունքում ոչ մի որոշում չի կայացվել այս հարցի վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը։

«Հետևաբար, «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ ԵԱՀԿ մանդատ չունի, չի կարող որևէ կերպ կապված լինել ԵԱՀԿ-ի հետ, և նրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի այս միակողմանի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մասնավոր այց մի քանի մասնակից պետությունների կողմից, և նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխան կերպով։

Բացի այդ, ԱԳՆ-ն նշում է, որ ԵԱՀԿ նախագահության և քարտուղարության կողմից նման անխոհեմ միակողմանի գործողությունը հակասում է ցանկացած պատասխանատու և վստահելի միջնորդության և վստահության ամրապնդման հիմնական սկզբունքներին, որոնք պահանջում են, ի թիվս այլ բաների, կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը և պետությունների կողմից միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարումը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս