Շուշեցիները 2023 թվականին կվերադառնան հայրենի քաղաք
 Շուշեցիները 2023 թվականին կվերադառնան հայրենի քաղաք
17:40     20 10 2022    
2023 թվականի առաջին կիսամյակին բնակիչները կտեղափոխվեն Շուշայում կառուցվող 8 տուն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հաշվի առնելով, որ Խորհրդային Միության տարիներին կառուցված շենքերի շահագործման ժամկետը սպառվել է, և դրանք տուժել են երկու պատերազմների արդյունքում, ինչպես նաև այն պատճառով, որ այդ շենքերը վնասում են Շուշայի պատմությանն ու ճարտարապետությանը, նրանցից 10-11-ը քանդվել է, և Շուշայի պատմաճարտարապետական տեսքին ու մթնոլորտին համապատասխան ժամանակակից 3, 4, 5 հարկանի շենքեր են կառուցվում։

Շուշայի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականը. «Հավանաբար մինչև հաջորդ ուսումնական տարին դպրոցն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Բացի այդ, ավարտվում է հյուրանոցի շինարարությունը, որը, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվի հաջորդ տարի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս