Ադրբեջանը շահագրգռված է լեհական ընկերությունների ներգրավմամբ՝ ազատագրված հողերի վերականգնման համար
 Ադրբեջանը շահագրգռված է լեհական ընկերությունների ներգրավմամբ՝ ազատագրված հողերի վերականգնման համար
15:02     20 10 2022    
Լեհական ընկերությունների ներգրավվածությունը՝ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման գործում կարևոր ուղղություն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր Բաքվում Լեհաստան-Ադրբեջան գործարար համաժողովում հայտարարել է՝ Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման գործակալության (AZPROMO) ղեկավար Յուսիֆ Աբդուլլաևը։

«Ներդրումների առումով մեզ համար կարևոր է տեսնել լեհական ընկերություններ Ադրբեջանում։ Նաև մեզ համար կարևոր ուղղություն է լեհական ընկերությունների ներգրավումը օկուպացիայից ազատագրված տարածքները վերականգնելու համար»,- ասել է նա։

Աբդուլլաևը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները ակտիվորեն զարգանում են. աճում է ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ ադրբեջանական արտահանումը Լեհաստան։ Բացի այդ, հաջողությամբ գործում են Ադրբեջանում Լեհաստանի առևտրային տունը և Լեհաստանում Ադրբեջանի առևտրային ներկայացուցչությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լեհաստան  


Լրահոս