Ջաբրայիլի «Շաֆագ» արևային էլեկտրակայանը շահագործման կհանձնվի 2024-ին
 Ջաբրայիլի «Շաֆագ» արևային էլեկտրակայանը շահագործման կհանձնվի 2024-ին
14:05     20 10 2022    
Շաֆագ արևային էլեկտրակայանը, որը BP-ն նախատեսում է կառուցել Ջաբրայիլի շրջանում, շահագործման կհանձնվի 2024 թվականին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հոդվածում, որը հրապարակվել է պաշտոնական մամուլում հոկտեմբերի 20-ի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ։

Նրա խոսքով, ներկայումս բանակցություններ են տարվում 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման շուրջ, որը տարեկան կարտադրի մոտ 500 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա. «Կայանի շինարարությունը կմեկնարկի 2023 թվականին և շահագործման կհանձնվի 2024-ին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջաբրայիլ   Ադրբեջան  


Լրահոս